26 05 2021

«Օլիգարխիայի դեմ պայքարող» Փաշինյանի ցուցակում լինելու է Հայաստանի առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը

«Օլիգարխիայի դեմ պայքարող» Փաշինյանի ցուցակում լինելու է Հայաստանի առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը

Zham.am-ը գրում է.

Բոլորին էլ հայտնի է, որ 2018-ի «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխության հիմնական կարգախոսներից մեկն էր՝ «Ազատել երկիրը օլիգարխիայից»:

Հեղափոխությունից հետո, երբ միջոցառումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան, այլ կան խոշոր գործարարներ, նույնիսկ Նիկոլի թիմի անդամները նշեցին իրենց առաջնորդի անսկզբունքայնությունը, քանի որ բոլորի համար պարզ էր, որ օլիգարխիան այդպես մեկ որոշմամբ չի ոչնպացվում: Օլիգարխիկ տնտեսական համակարգը ապամոնտաժվում է հետեւողական աշխատանքի արդյունքում, որի արդյունքում տնտեսությունը դառնում է մրցակցային: Իսկ կառավարման համակարգը մաքրվում է օլիգարխիկ ազդեցությունից, երբ այն ազատվում է իրենց լոբբիստներից:

Իր կառավարման 3 տարիների ընթացքում Փաշինյանը ցույց տվեց, որ իր նպատակը ոչ թե երկիրն օլիգարխներից ու նրանց ազդեցությունից ազատելն էր, այլ հին օլիգարխիայից ազատագրվելով՝ նոր օլիգարխիա ստեղծել: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը, Փաշինյանն ամեն ինչ անում էր, որպեսզի քողարկի այս գործընթացը, բայց պատերազմից հետո, երբ իր թիմը փլուզվեց, նա հրաժարվեց նաև իր այս ամենակարևոր սկզբունքից և որոշեց բացահայտել իր նպատակները: Մասնավորապես, Փաշինյանի ցուցակում կլինի նաև Հայաստանի առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը:

Սուքիասյանը տարբերվում է մյուս հայ օլիգարխներից նրանով, որ նա միակն է, ով հարստացավ պատերազմի տարիներին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր որդիները 90-ականներին կռվում էին մարտի դաշտում և մեզ համար հաղթանակ կերտում, Փաշինյանի քաղաքական հոգեհայրերը Հայաստանում ստեղծեցին նոր օլիգարխիա՝ ի դեմս Խաչատուր Սուքիասյանի:

Բոլորին հայտնի է, որ «Նիկոլ Փաշինյան» քաղաքական նախագիծը 2000-ականների սկզբին ձևավորվել էր հենց նախկին իշխանությունների կողմից, քանի որ հայտնի է, որ գոնե առաջին փուլում ՀՀ առաջին օլիգարխ Խաչատրու Սուքիասյանն օգնություն էր ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին:

Իհարկե, դա չէր խանգարել Նիկոլին իբր հակաօլիգարխիկ պայքար մղել Հայաստանում: Սակայն մինչ այսօր Փաշինյանը փորձում էր թաքցնել իր այս կապը Սուքիասյանի հետ: Բայց երբ նրա քաղաքական կարիերան ավարտվում է, երբ Փաշինյանն այլևս չունի իր իշխանությունն ամրապնդելու այլ հասարակական ռեսուրս և հենարան, նա ստիպված է իր թիմ հրավիրել բոլոր հնամաշ և փչացած դեմքերին, որոնք հայտնի են հայ ժողովրդին իրենց հին և բացասական բարքերով` Անդրանիկ Քոչարյան, Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան, Գուրգեն Արսենյան եւ այլն: 

Այնուամենայնիվ, այս ցուցակում ամենահիշարժանը Խաչատուր Սուքիասյանն է՝ Հայաստանի առաջին օլիգարխը: Եվ այս տեսանկյունից շատ խորհրդանշական է, որ Փաշինյանը, ով իր խոստումներից ոչ մեկը չի կատարել, վերադառնում է իր հին ակունքներին:

Փաստորեն, նա հրաժարվում է նույնիսկ իր պաշտոնապես հռչակած սկզբունքներից: Ինչը նշանակում է, որ Փաշինյանի իշխանության նույնիսկ պաշտոնական գաղափարական հիմքը լղոզվում է: Եվ հենց այս պահից է, որ սկսվում է իր իշխանության ոչնչացման եւ գահավիժման գործընթացը:

Ինչպես Սովետական ​​ռեժիմը փլուզվեց կոմունիզմի գաղափարների արժեզրկման արդյունքում, այնպես էլ Փաշինյանի իշխանությունը կկործանվի և կփլուզվի նրա կողմից հռչակված, թեկուզ եւ կեղծ, բայց գաղափարների կազմալուծման արդյունքում, որտեղ Փաշինյանն այլևս չի կարողանա խաղացնել իր սիրելի թեզի՝ թալանչիների եւ օլիգարխների դեմ պայքարի վերաբերյալ:

Սա՛ է իրականությունը։

Արտակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ